Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ոստիկանության ծառայողների խրախուսման միջոցառմանը
17.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է 2015թ. ապրիլի 16-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ ոստիկանության 97-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած ոստիկանության ծառայողների խրախուսման միջոցառմանը:
Խրախուսման արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Վալերի Քոչարյանը, ոստիկանության մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության վետերաններ:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և ՀՀ ոստիկանության 97-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով խրախուսվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ և վետերաններ:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի կողմից խրախուսանքին արժանացան ոստիկանության 16 ծառայողներ:
Վայոց ձորի մարզպետի, Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի քաղաքապետերի կողմից պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնվեցին ոստիկանության թվով 20 ծառայողների:
ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի հրամանով հուշանվերների և պատվոգրերի արժանացան ոստիկանության 7 ծառայողներ:
Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց պարգևատրվածներին և բոլորին մաղթեց անվատանգ ծառայություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: