Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները
17.04.2015
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, վարչական հսկողություն իրականացնող մարզային հանձնաժողովի անդամները, Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքների ղեկավարները և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները:
Քննարկվեցին ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, տրվեցին բացատրություններ:
Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկել, հետագա գործունեության ընթացքում բացառելու նման խախտումներն ու թերությունները:
Համայնքի ղեկավարները խոստացան առավել մեծ հսկողություն իրականացնել տնտեսության վարման գործընթացին: