Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվել է ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը
15.04.2015
2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, ՋՕԸ Վայոց ձորի կառույցի ղեկավար Հազարապետ Նազարյանը և այլք: ՋՕԸ ղեկավարը զեկուցեց ոռոգման շրջանին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքները: Հազարապետ Նազարյանը հավաստեց, որ այդ առումով համակարգն ամբողջովին պատրաստ է, սակայն հավելեց, որ սակավաջուր հուլիս և օգոստոս ամիսներին ջրաքանակի նվազման վտանգ է առաջանում:
Մարզպետն առաջարկեց քայլեր ձեռնարկել, նշված ամիսներին հնարավորինս անկորուստ ջրամատակարարման, ջրաքանակի նպատակային բաշխման և խնայողական ռեժիմի կիրառումով բնակչությանն ապահովել համապատասխան քանակի ոռոգման ջրով: