Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված Վայոց ձորի մարզի առողջապահական խնդիրներին

14.04.2015

 2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
տեղի ունեցավ խորհրդակցություն հետևյալ օրակարգով՝
1. ՀՀ առողջապահության նախարարի 05.02.2015թ. N 180-Ա հրամանի համաձայն Եղեգնաձորի ԲԿ, Վայքի ԲՄ, Ջերմուկի ԱԿ առողջապահական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրության արդյունքները քննարկում:
2. 2014 թ. ֆինանսական տարվա ամփոփում:
3. Ընթացիկ հարցեր
Քննարմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարարության Վայոց ձորի մարզային ՊԱԳ-ի պետ Կարեն Բաղդասարյանը, մարզում գործող առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Օրակարգի առաջին հարցով նախատեսված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:
Արձանագրված թերությունների վերացման նպատակով իրականացված աշխատանքները ներկայացրին Եղեգնաձորի ԲԿ տնօրենի տեղակալ Սմբատ Գալստյանը, Վայքի ԲՄ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը, Ջերմուկի ԱԿ-ի տնօրեն Մանուշակ Նալբանդյանը: Քննարկման ընթացքում մարզպետը նշեց, որ հարկավոր է անել ամեն ինչ թերությունները մինիմալ սահմանին հասցնելու համար:
Օրակարգի երկրորդ հարցը ներայացնելուց նշվեց, որ 2014 թ. ֆինանսական տարին մարզի առողջապահական կազմակերպությունները տարին փակել են առանց պարտքերի, սակայն վճարովի բժշկական ծառայությունների մուտքերը նվազել են:
Վերջում ներկայացվեց մարզի առողջապահական գլոբալ բյուջեի տեղաբաշխման հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59