Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթ- փառատոնի մարզային փուլը
13.04.2015
Վայոց ձոր մարզում տեղի ունեցավ <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթ- փառատոնի առաջին (մարզային) փուլը: Փառատոնը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցացիան:
Ժյուրին, որի կազմում էին հայտնի խմբավարներ Դավիթ Միրզոյանը, Արտաշես Բաբուրյանը, Գայանե Բաղդասարյանը, ունկնդրեց մրցույթի հայտ ներկայացրած Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախմբերի կատարումները: Մրցույթից հետո ժյուրիի անդամներն իրենց գոհունակությունը հայտնելով հանդերձ որոշ մասնագիտական խորհուրդներ տվեցին խմբավարներին: Նշենք, որ վերը նշված երկու երգչախմբերն էլ փառատոնի երկրորդ՝ հանրապետական փուլին, մասնակցելու իրավունք ստացան: