Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը

13.04.2015

 2015 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 108-ը:
Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 104 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 4-ը դիմել էին այլ հարցերով՝ պետպատվերով բուժվելու հարցով՝2, առողջարանային ուղեգրի խնդրանքով՝ 1, հողային վեճի հարցով՝ 1 քաղաքացի: Բուժման խնդրանքով դիմած քաղաքացիներն ուղեգրվեցին համապատասխան առողջապահական կազմակերպություն, իսկ առողջարանային ուղեգիր տրամադրելու հարցն ընթացքի մեջ է: Հողային վեճով դիմած քաղաքացու կողմից բարձրացված հարցի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվառել հարցը, ուսումնասիրել և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել քաղաքացուն: Հանձնարարվեց նաև՝ աշխատել այն կազմակերպությունների և համայնքի ղեկավարների հետ, որոնց կարգավորման ծիրում են գտնվում նշված հարցին վերաբերող լուծումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00