Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
08.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Մելս Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, ՀՀ ԳՄ –ի տարածքային համապատասխան ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հրավիրված են եղել <<Սեյվ դը Չիլդրեն>> միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Ջինա Սարգիզովան, Գոհար Գալստյանը, <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> LIFE ծրագրի HDP հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը և այլք:
Օրակարգում ներառված են եղել հետևյալ հարցերը՝
1. ՀՀ Վայոց ձորի մարզի <<Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրի>> կատարման ընթացքը՝ զեկուցող հանձնաժողովի նախագահ Մելս Հարությունյան:
2. << Վայոց ձորի մարզում LIFE ծրագրի կողմից նախատեսված աշխատանքների մասին>>: Զեկուցող` Ջինա Սարգիզովա Սեյվ դը Չիլդրեն" միջազգային կազմակերպության "Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով" LIFE ծրագրի տնօրեն:
3.<<Վայոց ձորի մարզում ՀԿ ների դերը հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներում>>: Զեկուցող՝ Խնկանուշ Մարկոսյան՝ <<Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ նախագահ:
Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո, հանձնաժողովը որոշում է կայացրել հսկողություն սահմանել <<Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրի>> կատարման ընթացքին և Վայոց ձորի մարզում նշված ծրագրով նախատեսված աշխատանքների իրագործման նպատակով համագործակցել "Սեյվ դը Չիլդրեն" գրասենյակի և <<Հյուման դիգնիթի ընդ փիս>> HDP հիմնադրամի հետ: