Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում՝ նվիված Մայրության և գեղեցկության տոնին
08.04.2015
2015 թվականի ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ համերգ, որը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և մարզի առողջության, կրթության, մշակույթի բնագավառների վաստակած մասնագետների, հասարակական սեկտորում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած 26 կանանց պարգևատրեց պատվոգրերով ու հուշանվերներով:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳՄ մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների, առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով: Համերգի մասնակից երեխաները միջոցառմանը ներկա բոլոր կանանց մարզպետ Հարություն Սարգսյանի անունից վարդեր նվիրեցին: