Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում՝ նվիրված ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը
03.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ 2015 թվականի մարտի 31-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում անցկացվեց ՀՀ ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների անդամների մեծարմանը նվիրված միջոցառում՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի ,,Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի տարի հայտարարելու և ընտանիքի տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին,, թիվ 356-Ա որոշման 11-րդ կետի:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարներ, ոստիկանության տարբեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ոստիկանական ընտանեկան մասնագիտական դինաստիաների ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, ոստիկանության Վայքի բաժնի ԱԳԽ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սևադա Հարությունյանին և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար, ոստիկանության ավագ լեյտենանտ Իսրայել Մարտիրոսյանին հուշանվերներ հանձնեց, ընտանեկան մասնագիտական ավանդույթը շարունակելու համար: