Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային ուսուցում՝ Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով
25.03.2015
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով ս/թ մարտի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում: Ուսուցումը, որ նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վարեց ,,Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն,, ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին:
Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար: