Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գայլը վնասել է Չիվա համայնքի հինգ բնակչի
24.03.2015
Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 15-ի սահմաններում գայլը վնասել է Չիվա համայնքի ,,Ռինդի կամուրջ,, կոչվող հանդամասում բանջար հավաքող 5 բնակչի՝ 50-ամյա Գյուլնարա Սարգսյանին, 36-ամյա Սաթենիկ Հայրապետյանին և Գայանե Մանուկյանին, ամուսիններ՝ 31-ամյա Սիլվա և Արմեն Խաչատրյաններին: Վիրավոր Արմեն Խաչատրյանը կարողացել է բանջար հավաքելու դանակով վնասազերծել և սպանել վայրի կենդանուն: Այս պահին բոլոր վիրավորներին բուժօգնություն է տրվում Եղեգնաձորի բժշկական կենտրոնում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բժշկական կենտրոն է այցելել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, տեղում ծանոթացել հիվանդների վիճակին, դեպքի մանրամասների մասին զրուցել համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանի և գյուղացիների հետ: Նա հանձնարարել է բժշկական կենտրոնի տնօրենին հիվանդների վիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություն հաղորդել: