Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Հերհերի համայնքապետի տարեկան հաշվետվությանը
23.03.2015
Մարտի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Հերհերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքապետարանի դահլիճում:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվել է խմելու ջրագծի վերանորոգման, ոռոգման ջրագծի երկարացման, ճանապարհի ասֆալտապատման և գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցերը: Խոսվել է նաև միջհամայնքային ճանապարհի որոշ հատվածներում քարաթափման վտանգի և ոչ որակյալ ինտերնետ կապի մասին: Նշվեց , որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրով Հերհերի համայնքին հատկացվել է 5տ գարնանացան գարու սերմացու:
Մարզպետ Հարություն Սարգսյանը խոսել է համայնքային խնդիրների մասին և նշել, որ բոլոր համայնքներում խնդիրները նույնանման են, որոնց լուծումները գտնելու համար պետք է համախմբված գործունեություն իրականացնել: Մարզպետն իր խոսքում կարևորել է համայնքային բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշերի ապահովումը՝ համայնքային որևէ խնդրի լուծման հնարավորության ստեղծման նպատակով:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: