Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է Գլաձորի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը
19.03.2015
Մարտի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը մասնակցել է Գլաձորի համայնքապետ Անդրանիկ Մարտիրոսյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը, որը տեղի է ունեցել գյուղապետարանում: Ներկայացվել է համայնքապետի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսվել է 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:
Նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, համայնքի կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մշակույթի տան հիմնանորոգման, դպրոցի վերանորոգման, կոյուղու և սեփականաշնորհված 5 հա հողատարածքներում ցամաքուրդի կառուցման հարցերը:
Համանքապետի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: