Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալը ներկա է եղել Վերնաշենի համայնքապետի տարեկան հաշվետվությանը
19.03.2015
Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ներկա է եղել Վերնաշենի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը: Ներկայացվել է գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվել է նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին և, գյուղապետը նշել է, որ համայնքում ստեղծվում է գյուղացիական կոոպերատիվ տնտեսություն, որը 80 տոկոս պետական ներդրումով ձեռք կբերի գյուղտեխնիկա՝ համայնքի բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներում օժանդակելու նպատակով:
Նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մանկապարտեզի վերանորոգման, ոռոգման գործող ջրագծի երկարացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման հարցերը:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: