Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Մալիշկայի համայնքապետի տարեկան հաշվետվությանը
18.03.2015
Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Մալիշկայի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքի մշակույթի տան փոքր դահլիճում:
Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին:
Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզի խոհանոցային մասնաշենքի, մշակույթի տան, ոռոգման գործող ջրագծի վերանորոգման, դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման և ձախափի ոռոգման առվի կառուցման հարցերը: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:
Այնուհետ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելեց Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն և մանկապարտեզ, տեղում ծանոթացավ նշված կազմակերպություններում տիրող իրավիճակին: