Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ նվիրված կանանց միամսյակին
18.03.2015
Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում կայացավ տոնական համերգ նվիրված կանանց միամսյակին:
Հյուրերին առաջինը ողջունեցին դպրոցի երգչախմբի սաները: Այնուհետ ելույթ ունեցան անհատ կատարողներ: Հնչեցին գործիքային կատարումներ և մայրերին նվիրված երգեր ու բանաստեղծություններ:
Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և հանդիսատեսին, կանանց մաղթեց երջանկություն և առողջություն: Միջոցառման ամփոփիչ խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ելույթ ունեցող երեխաներին՝ ցանկալով նրանց բեմական ակտիվ գործունեություն և շատ ու շատ համերգային ծրագրեր: Մարզպետն իր խոսքում բարձր գնահատեց կանանց դերը ընտանիքում և երեխաների դաստիարակության գործում, կարևորեց մշակութային և հասարակական գործունեության մեջ կանանց դերակատարությունը, նրանց մաղթեց երջանիկ մայրություն, խաղաղ կեցություն, բարօրություն և ամենայն բարիք: