Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված կականց միամսյակին
17.03.2015
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` ՙՈվ, հայոց մայրեր՚ խորագրով:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառման կազմակերպիչն էր մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և ուրիշներ: Միջոցառումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
Հյուրերը հեռացան դահլիճից շնորհակալական խոսքերով և անչափ տպավորված: Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանն իր գեղեցիկ ու հուզական խոսքով ավելի համեմեց ցերեկույթը: Ներկա կանանց ողջունեց և շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը: