Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղավնաձոր համայնքի ղեկավարը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ
17.03.2015
Մարտի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Աղավնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը:
Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին տեղեկատվություն:
Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզի և ոռոգման ջրամբարի վերանորոգման հարցերը, ինչպես նաև համայնքապետի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ տարիներ առաջ մարդիկ վարելահողեր են գնել կամ վարձակալել ու բազմամյա տնկարկներ հիմնել, որոնք արդեն պտղատու այգիներ են, սակայն հողատեսքի փոփոխություն չի կատարվել:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար: