Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
17.03.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՄԱԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Տեխնիկական աջակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Սևերին Օմանին:
Մարզպետը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար: Հյուրերը ներկայացրին ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է հետապնդվում արտադրողների խմբերի ձևավորման և արժեշղթաների զարգացման, այսինքն՝ արտադրողների խմբերի համար ուսուցում, արտադրանքի ստացում և փաթեթավորում , ինչպես նաև արտահանում: Մարզպետը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներն ու առկա վիճակը արտադրություններում, իսկ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց գյուղացիասկան տնտեսությունների ստեղծման գործընթացն ըստ փուլերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա գործունեության համար: Մարզպետը հայտնեց ծրագրին աջակցելու իր և համապատասխան կառույցների պատրաստակամության մասին:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի կառավարության կողմից: