Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

16.03.2015

 Մարտի 13 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 3 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի Զառիթափի, Գնիշիկի, Շատինի գյուղական համայնքների վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերի քննարկման մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ տալ համաձայնություն մարզի Ազատեկի 0.2 հա , Զառիթափի 0.15171 հա , Գնիշիկի 1.5 հա, Շատինի 0,03հա գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերին:
Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46