Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի մարտ ամսվա ընդունելությունը
16.03.2015
2015 թվականի մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 110 քաղաքացի, ընդունելության էին եկել 103-ը:
Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 96 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 7-ը դիմել էին այլ հարցերով՝ աշխատանքի տեղավորման հարցով դիմել էր 1, ոռոգման ջրի հարցով՝ 1, պետպատվերով բուժվելու հարցով՝1, առողջարանային ուղեգրի խնդրանքով՝ 1, բնակարանի և հողի հարցերով՝ 2, աշխատանքային հարցերի կարգավորման խնդրով՝ 1 քաղաքացի: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվառել և ուսումնասիրել հարցերը, օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել քաղաքացիներին: Հանձնարարվեց նաև՝ աշխատել այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց կարգավորման ծիրում են գտնվում ընդունելության ժամանակ բարձրացված հարցերին վերաբերող լուծումները: