Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

13.03.2015

 Մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի հանրային հաշվետվությունը:
Ներկայացվեց քաղաքապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին:
Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Ներկաներն համայնքային կյանքին վերաբերող իրենց հարցերն ուղղեցին վերջերս ընտրված քաղաքապետին և բանախոսին: (Նշենք, որ քաղաքապետի պաշտոնում Արագած Սաղաթելյանն ընտրվել է ս/թ հունվարի 18-ին կայացած արտահերթ ընտրությամբ: Նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը 2014թվականի նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի պաշտոնում):
Ավագանին բաց քվեարկությամբ բավարար գնահատեց քաղաքապետի տարեկան գործունեությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46