Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

13.03.2015

 Մարտի 11-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հանրային հաշվետվությունը
Նիստին հրավիրվել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ֆիանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ գծով վարչությունների պետերը, մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: 
Ներկայացվեց 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսվեց առաջիկա անելիքների մասին: Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին քաղաքապետին և ֆինանսական հավետվությամբ հանդես եկող քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսիստ Աշոտ Հարությունյանին: 
Մարզպետը խոսեց համայնքներում իրականացվող պետության կողմից պատվիրակված, ինչպես նաև պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում իրականացվող գործունեության մասին, հետաքրքրվեց դոնոր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի աշխատակազմի կողմից կատարած աշխատանքների մասին, առաջարկեց նման կազմակերպությունների հետ կապեր հաստատել և փորձել ծրագրեր ներկայացնել համայնքային խնդիրների լուծման նպատակով: Մարզպետը պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Ավագանին քաղաքապետի մեկ տարվա գործունեությունը գնահատեց բավարար: Քաղաքապետի գործունեությունը սեփական եկամուտների հավաքագրման գործում բավարար գնահատեց նաև մարզպետ Հարություն Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46