Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները
13.03.2015
Ավարտեց դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադաների Վայոց ձորի մարզային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները են փորձել տարածքային փուլը հաղթահարած 39 դպրոցի 583 աշակերտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:
Առարկայական հանձնաժողովների կողմից ամփոփվել են մարզային փուլի արդյունքները, ըստ որի՝ 56 աշակերտ վաստակել է դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք :
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ին: