Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը

11.03.2015

 2015 թվականի մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստը հրավիրված էր ընդլայնված կազմով և քննարկվում էրՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումերի շրջանակում մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագրերը:
Քննարկվեցին միջոցառումների հետ կապված կազմակերպչական հարցերը, իսկ հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց ընդլայնել նախատեսվող միջոցառումների ծրագրերը, ընգրկելով հնչած նոր առաջարկները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46