Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցոռում նվիրված Սպարապետի ծննդյան օրվան
06.03.2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել մարզկենտրոն Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ, աշակերտներ:
Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Աշակերտները նախ ներկայացրին Սպարապետի կենսագրությունը՝ խոստում տալով հավատարիմ մնալ Երկրապահ կամավորականի երդմանը, այնուհետ ցուցադրեցին ռազմահայրենասիրական խաղերի իրենց հմտությունները: