Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստ

04.03.2015

 Մարտի 3 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 2 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի, Եղեգիսի, Գնիշիկի, Մարտիրոսի, Գողթանիկի, Աղնջաձորի, Արփիի, Մալիշկայի, Հերմոնի, Արենիի, Ելփինի, Խաչիկի, Շատինի, Հերհերի, Հորբատեղի, Սերսի, Արինի, Գնդեվազի, Արտաբույնքի, և Վարդահովիտի գյուղական համայնքների վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի և ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Թառաթումբ, Սալլի, Շատին և Գետափ համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի քննարկման մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ համաձայնություն տալ մարզի Զառիթափի-0.01հա, Եղեգիսի-0.01հա, Գնիշիկի-0.00764հա, Մարտիրոսի-0.01հա, Գողթանիկի-0.01հա, Աղնջաձորի-0.01հա, Արփիի-0.01հա, Մալիշկայի-0.01հա, Հերմոնի-0.0093հա, Արենիի-0.0071հա, Ելփինի-0.01հա, Խաչիկի-0.01հա, Շատինի-0.01հա, Հերհերի-0.01հա, Հորբատեղի-0.01հա, Սերսի-0.01հա՝ գյուղատնտեսական նշանակության և Եղեգիսի-0.01հա, Արինի-0.01հա, Գնդեվազի-0.01հա Արտաբույնքի-0.00628հա, Վարդահովիտի-0.0033հա բնակավայրերի նշանակության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 16 համայնքների 0.15404 հա և բնակավայրերի նշանակության 5 համայնքների 0.03958հա հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հեռուստառադիոհեռառձակման ցանցի կառուցման համար, ինչպես նաև Աղնջաձորի 0.0.4664հա, Թառաթումբի 0.4589հա,Սալլիի 0.1917հա, Շատինի 0.6511հա և Գետափի 0.2661հա համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվացվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ 220կվ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման համար:
Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46