Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին
27.02.2015
Վայքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված հայ մեծանուն և տաղանդաշատ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Վայքի հիմնական դպրոցի կողմից, կազմակերպիչ՝ Հայարփի Մարգարյան: Հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հանդիսատեսի հոգում արթնացնելով 70-ականների վառ ու լուսավոր հիշողություններ:
Մասնակիցները ներշնչված էին բաբաջանյանական թովիչ հնչյունների ելևէջներով: Ներկայացված ստեղծագործությունների ունկնդրումը հանդիսատեսի մոտ ևս մեկ անգամ հաստատեց Բաբաջանյանի ստեղծագործական տաղանդի անսահմանությունը և ներաշխարհի անեզրությունը:
Միջոցառման ամփոփիչ խոսքում դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը կարևորեց դպրոցականների դաստիարակության գործում հայ երգի դերն ու նշանակությունը, միտքը հաստատելով Առնո Բաբաջանյանի անկեղծ խոստովանությամբ.
,,Ինչ էլ գրեցի, ստացվեց հայեցի...,,