Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

18.02.2015

 Փետրվարի 18 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 1 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործը և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց :
Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46