Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի փետրվար ամսվա ընդունելությունը
16.02.2015
2015 թվականի փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 125 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը:
Ընդունելության եկած 122 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին այլ հարցերով՝ խմելու և ոռոգման ջրի մատակարարման որակի բարելավման խնդրանքով: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը, օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել այցելուների հարցերին և առաջարկել համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել խնդիրները: