Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԳՆ առաջին տեղակալը Վայոց ձորի մարզում մասնակցել է անասնաբուժական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը
13.02.2015
2015 թվականի փետրվարի 13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն մարզում անասնաբուժության ոլորտի խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությունը կազմակերպվել էր,,Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում” ծրագրով իրականացվող միջոցառումների շրջանակում:
Խորհրդակցությանը մասնակցում էին ,,Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը, ՀՀ ԳՆ մարզային ծառայությունների ղեկավարները, մարզի համայնքներ ղեկավարներ, անասնաբույժներ և տեսուչներ:
Գրիշա Բաղիյանը ներկայացրեց անասնաբուծության ոլորտում 2014 թվականին Վայոց ձորի մարզում գրանցված արդյունքները, ոլորտում նկատվող դրական միտումները և նշեց, որ նախատեսվում է պահպանել այդ ցուցանիշը նաև 2015 թվականին: Նշված արդյունքի համար կարևոր հանգամանք համարեց անասնաբույժների պարտականությունների պատշաճ կատարումը: Անասնաբույժների պարտականությունների կատարման դժվարությունների և ոլորտում առկա խնդիրների մասին խոսեցին Գնիշիկ և Վերնաշեն համայնքների ղեկավարները, ինչպես նաև Աղնջաձոր և Գլաձոր գյուղերի անասնաբույժները:
Փոխնախարարը նշեց, որ 2015 թվականին պետպատվերի շրջանակում կատարվելու է անասնաբուժական 9 միջոցառում, որոնցից 1-ը՝ ախտորոշիչ, 1-ը՝ կանխարգելիչ, 7-ը՝ բուժիչ միջոցառումներ: Անդրադարձավ մարզում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, մասնավորապես բրուցելյոզի կանխարգելմանը` ընդգծելով հիվանդության հայտնաբերման վաղ շրջանում հիվանդ կենդանիների մեկուսացման և սպանդի ենթարկման անհրաժեշտությունը: Շեշտեց, որ կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը կարող է նպաստել նաև բակային մորթի աստիճանական սահմանափակումը ժամանակակից սպանդանոցների կառուցման միջոցով, որոնցից մեկը 2015թվականին շահագործման կհանձնվի Վայոց ձորի մարզում: