Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը
11.02.2015
2015 թվականի փետրվարի 11-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, <<Գետափի միջնակարգ դպրոց>>, <<Գլաձորի միջնակարգ դպրոց>>, <<Վերնաշենի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ներում իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը: Կոմիտեի անդամները արձանագրված փաստերի վերաբերյալ պարզաբանումներ պահանջեցին նշված դպրոցների տնօրեններից և մարզպետարանի համապատասխան վարչությունների պետերից:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին ՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
2. Հանձնարարել ՊՈԱԿ-ների տնօրեններին՝
ա/ Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ նշված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ: 1-ամսյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ներքին աուդիտի բաժին, աուդիտի հաշվետվությամբ նշված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: