Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ
23.01.2015
2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Թառաթումբ և Շատին համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է աշակերտների ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ:
Մարզպետը Թառաթումբ համայնքում հանդիպել է համայնքային բուժկետի, իսկ Շատինում՝ Առողջության կենտրոնի աշխատակիցների հետ: Թառաթումբի բուժկետում հետաքրքրվել է համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով, իսկ Շատինի Առողջության կենտրոնում՝ տեղեկացել նաև տարածաշրջանի գյուղերի սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին և այցելությունների գրաֆիկին: