Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն աշխատանքային այցելություն է կատարել Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ
20.01.2015
2015 թվականի հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա խնդիրներին և իրականացված ծրագրերին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ և ծանոթացել հաստատության հոգսերին, իսկ բուժկետերում հետաքրքրվել է բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հնարավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով: