Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գետափի հարակից փակ հատվածը բացվել է
15.01.2015
2015 թվականի հունվարի 15-ին, 14.00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքով անցնող հատվածը փակ էր: Ավտոճանապարհը փակել էին գետափցիները՝ դանակահարության մեջ մեղադրվող համագյուղացի Արամ Սարդարյանին ազատ արձակելու պահանջով: Դեպքի վայրում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանդիպել են գետափցիներին և զրույցի ժամանակ փոխհամաձայնության եկել ճանապարհի բացման հարցով, որպեսզի մայրուղում խցանումներ չառաջանան: Ոստիկանության աշխատակիցները հավաստել են Արամ Սարդարյանի հարազատներին, որ արդար դատավարություն կիրականացվի: Գետափցիները հեռացել են՝ արդար դատավարություն ակնկալիքով:
Տեղեկացնում ենք, որ միջպետական ավտոճանապարը բաց է, իսկ երթևեկը՝ կանոնավոր: