Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ձմեռային զորակոչը շարունակվում է
15.01.2015
2015 թվականի հունվարի 14-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների անդրանիկ հավաքը, որի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթեց նորակոչիկներին և ողջունեց նրանց ծնողներին: Հավաքին ներկա էին Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը և Ջերմուկ քաղաքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Զուռնայի հնչյունների ներքո ներկաներն ուրախ տրամադրությամբ հրաժեշտ էին տալիս հայոց բանակի շարքերը համալրելու գնացող իրենց զավակներին: Իսկ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը:
Մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց Ձորի թեմի Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Գալուստ քահանա Սահակյանից և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից: