Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց ձմեռային զորակոչը
12.01.2015
2015 թվականի հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Ձմեռային զորակոչը մեկնարկեց մարզկենտրոն Եղեգնաձորից: Եղեգնաձորի զինկոմիսարիատում նորակոչիկներին բարի ճանապարհի ու անվտանգ ծառայության բարեմաղթանքներ հղեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Այնուհետ նորակոչիկներն օրհնություն ստացան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից, կատարեցին մոմավառություն և ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, մարզպետարանի պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Մենք ևս խաղաղ ու անվտանգ ծառայություն ենք մաղթում նորակոչիկներին: