Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացված ցուցահանդեսին
25.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում գեղանկարների, քանդակների և լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսությանը:
Թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը ներկայացրեց նկարների, քանդակների և լուսանկարների հեղինակներին՝ Սամվել Հովհաննիսյան, Արմեն Սողոմոնյան, Արմեն Ղազարյան, Կամսար, Էդուարդ Բագրատունի: Հեղինակները, որոնք 2014 թվականի ընթացքում մարզից դուրս ունեցել են ցուցահանդեսներ: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ցուցահանդեսի հեղինակներին, մաղթեց ստեղծագործական հաջողություններ: Հ. Սարգսյանը շնորհավորեց նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկալով նրանց ցուցահանդեսների կազմակերպման հետագա շատ հնարավորություններ:
Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, քաղաքապետարանի, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ և քաղաքի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: