Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին
24.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 23-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Համերգը կրում էր <<21-րդ դարը մերն է լինելու >> խորագիրը: Համերգի հանդիսավարն էր <<Մովսես Խորենացի>> մեդալակիր Ջիվան Սարգսյանը: Ասմունքով հանդես էր գալիս Հերմինե Պետրոսյանը, իսկ հայրենասիրական երգերի կատարումով՝ երգիչներ Արա Այվազյանը, Արթուր Կարապետյանը և Գոռ Մեծոյանը:
Համերգի ընթացքում հնչեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության ապագային, Արցախյան ազատամարտին և հզորացող հայոց բանակին վերաբերող մի շարք բնութագրիչ մտքեր: