Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները Վայոց ձորի մարզպետարանում
22.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 22-ին Եղեգնաձորի քաղաքային թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաներ Անգելինա Գևորգյանին և Էլեն Բալիշյանին դաստիարակչուհի Աննա Բաբայանի ղեկավարությամբ հյուրընկալել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած ամանորյա շնորհավորական բացիկն էին բերել մարզպետին:
Ինչպես նշեց դաստիարակը՝ բացիկը ձևավորվել է մանկարտեզում առաջացած թղթի թափոնի վերամշակմած նյութերով: Մարզպետ Հարություն Սարգսյանը սիրով ընդունեց և լսեց փոքրիկ հյուրերին, նշեց, որ քաղաքապետարանի հետ համատեղ կանեն հնարավոր ամեն ինչ մակապարտեզի աշխատանքներին օգնելու նպատակով:
Երեխաները հանձնեցին գեղեցիկ ձևավորված բացիկը և արտասանեցին Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ: Մարզպետը շնորհավորեց երեխաներին, խնդրեց՝ իրենց ծնողներին, մանկապարտեզի բոլոր սաներին և աշխատակիցներին փոխանցել ջերմ բարեմաղթանքները: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:
Նշենք, որ մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը նախակրթական հաստատությունը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, ում նախաձեռությամբ էլ մանկապարտեզի սաները նախակրթական գիտելիքներ ձեռք բերելուց բացի ծանոթանում են նաև թղթի վերամշակման աշխատանքներին: