Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 9-րդ նիստը

18.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 9-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը,  մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, <<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>>, <<Եղեգնաձորի երաժշտական դպրոց>>, <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>>ՊՈԱԿ-ներում մշակույթային միջոցառումների ֆինանսական և մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի,կանանց և երեխաների պաշտպանության,անձնակազմի կառավարման բաժիններում համապատասխանության իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
2. Հանձնարարել ՊՈԱԿ-ների տնօրեններին՝
ա/ Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ նշված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ: 10-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել աուդիտի հաշվետվությամբ նշված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46