Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը
15.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 153 քաղաքացի, ընդունելության էին եկել 132-ը: Ընդունելության եկած 124 քաղաքացիներ, դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Ֆինանսական օժանդակություն տրվեց նաև ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի կողմից ներկայացված զոհված ազատամարտիկների 76 ընտանիքներին (Եղեգնաձորի տարածաշրջան՝ 36, Վայքի տարածաշրջան՝ 19, Ջերմուկի տարածաշրջան ՝ 21):
Այլ հարցերով դիմել էին 8 քաղաքացիներ՝ 2 քաղաքացի դիմել էր բնակարանի ձեռք բերման, 3-ը՝ շենք-շինությունների վերանորոգման օժանդակության խնդրանքով, 3-ը՝ հողային վեճերի հարցերով:
Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին: