Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ
11.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Ռուբիկ Մինասյանը, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքային և Արտաբույնք, Գետափ, Շատին գյուղական համայնքների ղեկավարները:
Քննարկվեց նշված համայնքների խմելու ջրի մատակարարման որակի և քանակի վերաբերյալ, ինչպես նաև գյուղական համայնքներում ջրաչափերի տեղադրման հետ կապված խնդիրները:
<Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ տնօրինությանն առաջարկվեց հետևյալ հիմնախնդիրները. 1.Ջրի շուրջօրյա վարակազերծման նպատակով քլորակայաններում էլ. Էներգիայի ապահովում:
2.Գլխամասային կառույցների ցանկապատում:
3.Օրվա կարգավորիչ ջրամբարներում լուսավորության ապահովում: