Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ
11.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպումն ինչ որ չափով կրում էր ճանաչողական բնույթ:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց յուրաքանչյուր կազմակերպության գործառույթները և նրանցում առկա խնդիրները:
Կազմակերպությունների ղեկավարները հավաստեցին, որ տարին եզրափակում են ֆինանսական և առողջապահական խնդիրների լուծման դրական ցուցանիշներով:
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց գործունեության հիմքում ունենալ բժշկական սպասարկման որակի շարունական բարձրացման և հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմումքի դրսևորման խնդիրները: