Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ համայնք
01.12.2014
Նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Ջերմուկ համայնք:
Մարզպետը համայնապետարանում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Այնուհետև այցելել է <<Զատիկ>> քաղաքային մանկապարտեզ, քաղաքի թիվ 1 հիմնական և թիվ 2 ավագ դպրոցներ, երաժշտական և արվեստի կրթօջախներ, քաղաքային գրադարան ծանոթացել կրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև նրանցում առկա խնդիրներին:
Հարություն Սարգսյանը ծանոթանալու նպատակով եղել է նաև քաղաքի սոցիալական և առողջապահական հաստատություններում: