Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը
28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը ներքոնշյալ օրակարգով՝
1. Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի քննարկում: (Զեկուցող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյան):
2. Մարզպետին կից երիտասարդական խորհրդի քարտուղարի ընտրություն: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան):
3. 2015թ. երիտասարդական խորհրդի գործունեության ծրագրի նախապատրաստական աշխատանքների քննարկում: (Զեկուցող` Հասմիկ Մարգարյան՝ մարզային երիտասարդական կենտրոնի ղեկավար):
ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի քարտուղար ընտրվեց Հասմիկ Մարգարյանը: