Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին
28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հ. Շիրազի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Վայքի քաղաքապետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը:
Ցերեկույթը կրում էր <<Որ գարունները գան ու չգնան>> խորագիրը: Սցենարն ընդգրկում էր մանուկ Հովհաննեսի դառը մանկության էջերը, հոր և մոր նվիրական կերպարները, գարնան, վարդերի և աշխարհի գեղեցկության գովերգմանը նվիրված ստեղծագործությունները, բեմականացված հայրենասիրական բալլադն ու <<Սիամանթո և Խջեզարե>> հայ-քրդական սիրավեպից մի
դրվագ` ընդմիջված Շիրազի տեքստերով գրված երգերով:
Միջոցառման մասնակիցներին գեղեցիկ ներկայացման համար շնորհավորեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը:
Նշենք, որ հուզառատ, կորուսյալ հայրենիքի կսկիծով և լավատեսական ոգով տոգորված ցերեկույթի սցենարը հեղինակել էր դպրոցի տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ա.Սիմոնյանը: