Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Կրթության գերազանցության ազգային ծրագրի>> հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը
28.11.2014
2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ <<Կրթության գերազանցության ազգային ծրագրի>> հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը: Ծրագրի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններ, մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում <<Այբ>> կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները:
Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում և եղան առաջարկություններ` որակյալ հանրային կրթության չափանիշների, ուսուցչի կատարելատիպի ձևավորման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ուղղված հանրություն անելիքի, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ: