Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընտանիքի տարվան նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում
27.11.2014
2014 թվականի նոյեմբերի 26-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` <<Ամուր ընտանիք` ամուր հասարակություն>> թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, ուսանողներ և քաղաքի հասարակայնության ակտիվ ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակն էր՝ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել ընտանիքի ամրության խնդրին և նրանից բխող մի շարք կարևոր հարցերի բարձրաձայնմանը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Թեմայի շուրջ դասախոսություն վարեց սահմանամերձ Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավոր, սարկավագ Արսեն Մաթևոսյանը: Ծավալվեց ջերմ զրույց: Հանդիսատեսն իրեն հուզող հարցերն ուղղեց սարկավագին և ստացավ լիարժեք պատասխաններ: