Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային այցելություն է կատարել սահմանամերձ Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ
21.11.2014
2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել սահմանմերձ Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ:
Հարություն Սարգսյանի աշխատանքային այցը համայնքներ կրում էր նաև ճանաչողական բնույթ, քանզի այն մարզպետի պաշտոնում առաջին այցն էր և, մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ՝ համայքներում տիրող իրավիճակին առավել ընդգրկուն շրջանակով ծանոթանալու նպատակով: